Հոդված 9.2. Քաղաքացիական կացության ակտերի համար դիմելը
Հոդված 9.2. Քաղաքացիական կացության ակտերի համար դիմելը
Սույն օրենքով նախատեսված՝ ՔԿԱԳ մարմիններ դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը ՔԿԱԳ մարմնի աշխատակցին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով պատրաստված դիմումը:
2. Եթե դիմողը տեսողական խանգարում ունեցող անձ է, ապա ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը բարձրաձայն ընթերցում է դիմումի բովանդակությունն ամբողջությամբ` առնվազն մեկ վկայի ներկայությամբ: Վկան դիմումի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում է իր ներկայությամբ դիմումի բովանդակությունը ՔԿԱԳ աշխատակցի կողմից ընթերցված և դիմողի համար պարզաբանված լինելու փաստը:
3. Սույն օրենքով նախատեսված դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ` ըստ դիմողի նախընտրության:
(9.2-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-95-Ն, 09.07.19 ՀՕ-137-Ն)