Հոդված 72
Հոդված 72.
Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման կարգը
(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)
1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:
2. Ստանալով քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրա պահպանման վայրի ՔԿԱԳ մարմնից պահանջում է քաղաքացիական կացության ակտի գրառման այն պատճենը, որտեղ անհրաժեշտ է կատարել ուղղում, լրացում կամ փոփոխություն:
3. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի, պահանջված քաղաքացիական կացության ակտի գրառման պատճենի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ կատարվում է ուղղում, լրացում կամ փոփոխություն, կամ դիմողին մերժվում է նման ուղղման, լրացման կամ փոփոխության կատարումը:
4. Սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը կամ ՔԿԱԳ մարմնի կողմից այդ ուղղման, լրացման կամ փոփոխման մերժումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա:
(72-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)