Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-05-15-ից մինչև 2023-02-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-02-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

12 մայիսի 2021 թ. N 38-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի «Հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը հաստատելու մասին» N 1144-Ն հրամանով հաստատված Հավելվածի՝

1) 1-ին և 11-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով։

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն մասնագիտական, նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև, անհրաժեշտության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:»:

3) 6-րդ կետից հանել «ՀՀ կրթության և գիտության» բառերը:

4) 7-րդ կետում «ԿԱԻ» բառը փոխարինել «ԿԶՆԱԿ», 8-րդ կետում «ԿԱԻ-ն» բառը՝ «ԿԶՆԱԿ-ը», իսկ 9-րդ կետում «ԿԱԻ-ի» բառը՝ «ԿԶՆԱԿ-ի» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

/պաշտոնակատար/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։