Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-22-ից մինչև 2005-08-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 47

գործել է մինչև 2005-08-22Բացել ARLIS-ում

Հոդված 47.

Փաստաբանների պալատի կազմավորումը

Փաստաբանների պալատը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների իրավահաջորդը։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական մյուս միությունների լիազորությունները պահպանվում են մինչև փաստաբանների պալատի կազմավորումը։

Փաստաբանների պալատը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով վերակազմակերպմամբ։

Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրում է ամենատարեց փաստաբանը, որը ժողովը վարում է մինչև փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։

Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքները գործող փաստաբանների միություններում ընդգրկված փաստաբանների ընդհանուր թվի երկու երրորդի առկայության դեպքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։