Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · (գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 05.10.22 ՀՕ-366-Ն)

Հոդված 39.9. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

գործել է մինչև 2023-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 39.9. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարճում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ`

1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.

2) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.

3) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է.

4) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.

5) անցել են սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետները, եթե փաստաբանը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։