Հոդված 45.7. Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 45.7. Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ունկնդիրը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
2. Կարգապահական տույժերի տեսակներն են՝
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ակադեմիայից հեռացում:
3. Փաստաբանական ակադեմիայից որպես կարգապահական տույժ հեռացված ունկնդիրը զրկվում է մեկ տարվա ընթացքում փաստաբանական ակադեմիա կրկին ընդունվելու իրավունքից:
4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել դատարան որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
(45.7-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)