Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2024-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 13.1. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը

գործել է մինչև 2024-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 13.1. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը

(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)

1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում:

3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնն այնքան թեկնածուի, որքան կազմում է փաստաբանների պալատի ընտրվող մարմնի անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է:

4. Ընտրված են համարվում համապատասխան մարմնի ընտրվող անդամների թվի չափով առավելագույն կողմ քվեարկված թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր և հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս:

(13.1-ին հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)

(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։