Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հոդված 45. Հանրային պաշտպանի վարձատրությունը, հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 45. Հանրային պաշտպանի վարձատրությունը, հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը

Հանրային պաշտպանների աշխատանքը փոխհատուցվում է պետական բյուջեից: Փաստաբանների պալատին պետական բյուջեից փոխհատուցվող գումարի չափը որոշվում է հանրային պաշտպանի ամսական աշխատանքի դիմաց Երևան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված աշխատանքային մեկ ամսվա վարձատրությանը համարժեք գումարի չափով։

Հանրային պաշտպանի գրասենյակը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:

Հանրային պաշտպանի գրասենյակը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել օրենքով չարգելված աղբյուրներից, որոնք կարող են ծախսվել գրասենյակի գործունեության բարելավման, ինչպես նաև հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության նպատակով դրամական խրախուսման համար։

Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։