Հոդված 43
Հոդված 43.
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին ընտրում է փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը` առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ընտրվում է փաստաբանների պալատի նախագահի ընտրության՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`
1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.
2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.
3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջև.
4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի հիման վրա կամ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ այն նախատեսված չէ սույն օրենքի 6-րդ հոդվածով.
6) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի և ժամկետների նկատմամբ.
7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է փաստաբանների պալատի խորհրդի նիստերին:
(մասն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-33-Ն)
(43-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-33-Ն)