Հոդված 45.6. Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակը
Հոդված 45.6. Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակը
1. Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:
2. Անձը փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ է ձեռք բերում փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով փաստաբանական դպրոց ընդունվելու պահից:
(45.6-րդ հոդվածի 1-ին մասը` այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 43-րդ (2-րդ մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 18.04.2014 ՍԴՈ-1148 որոշմամբ)