Գլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հոդված 42
Հոդված 42.
Հանրային պաշտպանի գրասենյակը
Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով։
Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից և հանրային պաշտպաններից: