Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-22-ից մինչև 2005-08-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 48. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր ստացած փաստաբանների և ստաժորների իրավական վիճակը

գործել է մինչև 2005-08-22Բացել ARLIS-ում

Հոդված 48. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր ստացած փաստաբանների և ստաժորների իրավական վիճակը

Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունները համարվում են վերակազմակերպված օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը և հատուկ արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների տրամադրած արտոնագրերը և հատուկ արտոնագրերը ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած և սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող են ստանալ փաստաբանական գործունեության արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու և համապատասխան վկայագիր ստանալու` ներկայացնելով դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր, բացառությամբ այն անձանց, ովքեր ունեցել են փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, և դադարեցվել է դրա գործողությունը:

Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների ստաժորները ճանաչվում են փաստաբանների պալատի փորձնակներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։