Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-22-ից մինչև 2005-08-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 9

գործել է մինչև 2005-08-22Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների ընդհանուր հավաքն է, որն իրավասու է քննարկելու և լուծելու փաստաբանությանը վերաբերող և սույն օրենքից բխող հարցեր:

Փաստաբանների ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը`

1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը և փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ է կատարում դրանցում.

2) ընտրում և հետ է կանչում փաստաբանների պալատի խորհրդի և փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամներին.

3) ընտրում և հետ է կանչում փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամներին.

4) ընտրում և հետ է կանչում փաստաբանների պալատի նախագահին.

5) լսում է փաստաբանների պալատի խորհրդի հաշվետվությունը` հաշվետու ժամանակահատվածում փաստաբանների պալատի խորհրդի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հաշվետվությունը` հաշվետու ժամանակահատվածում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ.

6) լսում է աուդիտի եզրակացությունը.

7) որոշում է ընդունում հատուկ արտոնագիր տրամադրելու վերաբերյալ.

8) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն երկու տարին մեկ՝ փաստաբանների պալատի նախագահի նախաձեռնությամբ: Փաստաբանների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել փաստաբանների պալատի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի խորհրդի նախաձեռնությամբ:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է փաստաբանների պալատի անդամների երկու երրորդից ավելին:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունները չեն կարող փոխանցվել այլ մարմինների:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով փաստաբանների պալատի անդամը կարող է իր ձայնը լիազորել փաստաբանների պալատի մեկ այլ անդամի` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։