Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 49. Արբիտրաժային տրիբունալում և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորագիր ստացած անձանց իրավական վիճակը
Հոդված 49. Արբիտրաժային տրիբունալում և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորագիր ստացած անձանց իրավական վիճակը
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն)
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր ստացել են լիազորագիր` արբիտրաժային տրիբունալում կամ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար:
(49-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ռ. Քոչարյան
2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-29-Ն