Հոդված 23
Հոդված 23.
Փաստաբանի օգնականը
Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնական կամ օգնականներ։ Փաստաբանի օգնական չի կարող լինել սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձը։
Փաստաբանի օգնականն իրավունք չունի զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։
Փաստաբանի օգնականն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվության։ Փաստաբանի օգնականն աշխատանքի է ընդունվում այն կազմակերպության հետ կնքվող աշխատանքային պայմանագրով, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:
Փաստաբանի օգնականն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի օգնականի վկայականով, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը։