ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 413-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՏԱՌԱՄԵՋԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,058,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Անտառամեջի դպրոցի համար սանհանգույցների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
17.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 413-Ա որոշման
«Անտառամեջի դպրոցի համար սանհանգույցների կառուցում»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Գեղարքունիքի մարզի Անտառամեջ բնակավայրի դպրոցի համար սանհանգույցների և կոյուղաջրերի սեպտիկ հորի կառուցման միջոցով նպաստել դպրոցի սաների և ուսուցիչների կենցաղային և հիգիենիկ պայմանների բարելավմանը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է բարեգործի խրախուսում: Հարկային արտոնություն չի ակնկալվում:
3. Բարեգործը «ARC USA» բարեգործական հիմնադրամ: ԱՄՆ, Փասադենա:
4. Ծրագիրը կատարողը «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն.2, ՀՎՀՀ` 00218098):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Անտառամեջ բնակավայր:
Կրթության բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 3,058,600 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Անտառամեջ բնակավայր:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի մայիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Կոյուղաջրերի համար սեպտիկ հորի կառուցում - 150,000 դրամ, մայիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը:
Դպրոցի որպես խորդանոց օգտագործվող մասնաշենքում երեք սանհանգույցի կառուցում - 2,908,600 դրամ, մայիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը:
10. Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Շինարարական աշխատանքների իրականացում 518,600 դրամ, նյութերի և գործիքների ձեռքբերում՝ 2,540,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Անտառամեջ բնակավայր:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
17.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ