Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. ․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 293․1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 293․1-ին հոդվածով.

«Հոդված 293․1. Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը և դրա առանձնահատկությունները

1․ Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա և Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը։

2․ Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման միջոցով՝ սույն հոդվածով սահմանված ժամանակահատվածի ընթացքում իրականացրած գործունեության համար։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա:

3․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:

4․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

5. Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։