Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Սահմանել, որ՝

գործել է մինչև 2021-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 7. Սահմանել, որ՝

1) 2022 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ Կառավարություն) չի շարունակի 2021 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2021 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվին, իսկ արտարժույթով ստացվող միջոցները փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվին.

3) Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ).

4) 2021 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66 140 դրամ.

5) յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

6) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2021 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում.

7) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական մարմնի և պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից մուտքերը հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

8) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով, ըստ Կառավարության կանխատեսումների, 2021 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետևյալ ուղղություններին.

ա. պետական ներքին և արտաքին պարտքի մարում և սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ,

գ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումներ,

դ. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ տարվա համար ստանձնած պարտավորություններ (բացառությամբ պետական պարտքի մարման և սպասարկման), որոնց չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ պայմանագրերով նման դեպքերի համար նախատեսված էական ֆինանսական և այլ պահանջների առաջացման.

9) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ սույն կետում` մատակարարի) կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս գույքն ստացող պետական մարմինը կամ պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է տվյալ մատակարարին վճարել նշված գործարքի շրջանակում վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը (մատակարարը շրջանառության հարկ վճարող հանդիսանալու դեպքում՝ շրջանառության հարկի գումարը), ինչպես նաև գույքի ավելացված արժեքի հարկը չներառող օտարման արժեքի և հարկային հաշվառմամբ մնացորդային արժեքի դրական տարբերությունից հաշվարկվող և մատակարարի տարեկան գործունեության արդյունքում առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի մեջ ներառվող շահութահարկի գումարը` մատակարարի անունից վճարումը կատարելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին` որպես մատակարարի պարտավորության կատարում ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով կամ շրջանառության հարկի գծով.

10) պետական մարմինների համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» ենթակետում նշված նպատակով բացված արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորվող ծախսային (ելքային) ծրագրերի գծով սույն օրենքով չնախատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով ստացվելիք 2021 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ հոդվածով և սույն օրենքի N 1 հավելվածով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (ֆինանսավորվող ծրագրերը և միջոցառումները և դրանց գծով նախատեսվող ծախսերը` որպես առանձին լրացուցիչ ծրագրեր և (կամ) միջոցառումներ արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան աղյուսակներում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի (մուտքային և (կամ) ելքային) համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում).

11) 2021 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

12) 2021 թվականին շարունակվում է սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման N 1184 ծրագրի N 12001 «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» միջոցառմամբ նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց`

ա. փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,

բ. փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով.

13) յուրաքանչյուր տարի Կառավարության սահմանած կարգով «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց նախորդ տարում փոխհատուցում ստացած ավանդատուների ավանդային գրքույկներում առկա գումարը (ռուբլով), որի նկատմամբ հաշվարկվել է փոխհատուցման գումարը, համարվում է մարված.

14) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար.

15) այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում պետական բյուջեով նախատեսել (կատարել) հատկացումներ այնպիսի ծախսերի կատարման համար, որոնք անմիջականորեն նշանակված են սույն օրենքով չնախատեսված եկամուտների գումարները պետական բյուջե վճարելու համար, ապա այդ գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները: Նման դեպքում, սույն կետում նշված եկամուտների գումարների վճարման աղբյուր հանդիսացող բյուջետային ծրագրերի միջոցառումների (ելքերի) պատկանելությանը համապատասխան, փոփոխության են ենթակա սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող՝ սույն կետում նշված եկամուտների գումարների վճարման աղբյուր հանդիսացող որևէ ծախսային ծրագրի և միջոցառման գծով սահմանված հատկացումները՝ դրանց օգտագործումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

16) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի հանրագումարի` սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով թույլատրվող ավելացումները կատարվում են պայմանով, որ դրա հետևանքով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի հանրագումարի աճը 2021 թվականի բյուջետային տարվա արդյունքներով չի գերազանցի սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի հանրագումարի 10 տոկոսը (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով, ինչպես նաև սույն հոդվածի 10-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերի վրա).

17) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից դրամաշնորհներն իրավաբանական անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ.

18) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաներն իրավաբանական անձանց հատկացվում են Կառավարության որոշումների հիման վրա.

19) սույն օրենքի որևէ հավելվածում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին և սույն օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան թույլատրվող վերաբաշխումները, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելիս դրանք ըստ պատկանելության ենթակա են արտացոլման նաև սույն օրենքի մյուս հավելվածներում և դրանց համապատասխան աղյուսակներում.

20) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով (սույն կետում այսուհետ` պետական բյուջե) նախատեսված՝ Կառավարության պահուստային ֆոնդից կատարվող հատկացումների գումարների չափով նվազեցվում են պետական բյուջեով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով սահմանված հատկացումները և ավելացվում, ըստ նշված հատկացումների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության, պետական բյուջեով նախատեսված այլ ծրագրերով սահմանված հատկացումները, և այդ փոփոխությունները Կառավարությունն արտացոլում է սույն օրենքի համապատասխան հավելվածների աղյուսակներում.

21) սույն հոդվածի 19-րդ կետով նախատեսված փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով, բյուջետային հատկացումների վերաբաշխումներ չեն համարվում.

22) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների և սուբսիդիաների նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հատկացումները չեն կարող ուղղվել այլ նպատակների: Եթե սույն կետում նշված հոդվածներով նախատեսված ծրագրերը և միջոցառումները ենթական չեն ավելացված արժեքի հարկով հարկման կամ ենթակա են հարկման պետական բյուջեից ավելացված հարկի վճարման համար տրամադրվող գումարի դիմաց ավելի փոքր գումարի չափով, ապա նշված հարկի վճարման համար նախատեսված հատկացումների գծով չօգտագործված գումարները 2021 թվականի ընթացքում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

23) սույն օրենքի N 6 հավելվածում ներառված ծախսային ծրագրերը դիտարկվում են որպես առաջնահերթություն, և Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում (Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բարենպաստ միջավայրի և այլ գործոններով պայմանավորված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի կրճատման, ծախսային ուղղությունների գծով հնարավոր գերակայությունների (առաջնահերթությունների) փոփոխման արդյունքում վերաբաշխումների (փոխատեղումների), խնայողությունների առկայության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի սահմանաչափի ավելացման պարագայում վերջիններիս ֆինանսավորումը պետք է իրականացվի առաջնահերթ կարգով՝ հիմք ընդունելով համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա այդ աշխատանքների արժեքների ճշգրտումները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։