Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Ավանդապահը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Ավանդապահը

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Պայմանավորվող կողմերը,

ցանկանալով հնարավորին չափ արդյունավետ և միասնականորեն զարգացնել և պահպանել կատարողների իրավունքները իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ,

վերհիշելով 2007 թվականին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հիմնադրման Կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի ընդունած Զարգացման օրակարգի առաջարկությունների կարևորությունը, որի նպատակն է ապահովել, որ զարգացման նկատառումները կազմեն կազմակերպության աշխատանքի անբաժանելի մասը,

ընդունելով նոր միջազգային կանոնների ներդրման անհրաժեշտությունը` տնտեսական, սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական զարգացումներից բխող հարցերին համարժեք լուծումներ տալու համար,

ընդունելով տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և համապատասխանեցման մեծ ազդեցությունը տեսալսողական կատարումների արտադրության և օգտագործման վրա,

ընդունելով կատարողների՝ իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում,

ընդունելով, որ 1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնևում կնքված՝ ՄՍՀԿ Կատարումների և հնչյունագրերի մասին պայմանագրով (WPPT) տրամադրված պահպանությունը չի տարածվում տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումների կատարողների նկատմամբ,

վկայակոչելով Որոշ հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների հարցերի վերաբերյալ դիվանագիտական կոնֆերանսի կողմից 1996 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված տեսալսողական կատարումների մասին բանաձևը,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։