ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 1999 թվականի N 450
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգում ունեցած բազմավաստակ և երկարամյա ծառայության համար և «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Սևանի ՀէԿ»-ի 50-ամյակի կապակցությամբ թանկարժեք նվերներով պարգևատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգի հետևյալ աշխատողներին`
Արամայիս Հովհաննիսյան - «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ-ի անվտանգության տեխնիկայի շահագործման առաջատար ինժեներ
Զավեն Հովհաննիսյան - «Հայէներգո» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական
Արկադի Սարգսյան - «Հայհիդրոէներգանախագիծ» ՊՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան