Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 1999 թվականի N 450

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգում ունեցած բազմավաստակ և երկարամյա ծառայության համար և «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Սևանի ՀէԿ»-ի 50-ամյակի կապակցությամբ թանկարժեք նվերներով պարգևատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգի հետևյալ աշխատողներին`

Արամայիս Հովհաննիսյան - «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ-ի անվտանգության տեխնիկայի շահագործման առաջատար ինժեներ

Զավեն Հովհաննիսյան - «Հայէներգո» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական

Արկադի Սարգսյան - «Հայհիդրոէներգանախագիծ» ՊՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։