Գլուխ 2 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի ֆինանսավորման աղբյուրները
Հոդված 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի ֆինանսավորման աղբյուրները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է՝
1) պետական բյուջեի միջոցներից.
2) համայնքի բյուջեի միջոցներից.
3) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.
4) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից: