Հոդված 20. Խելամիտ հարմարեցումների ապահովումը
Հոդված 20. Խելամիտ հարմարեցումների ապահովումը
1. Աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի (այսուհետ՝ պարտականություն կրող) հետ երկխոսության միջոցով:
2. Խելամիտ հարմարեցումների ապահովման ժամկետներն ամրագրվում են աշխատողի կամ ուսանողի հետ կնքվող համապատասխան պայմանագրերով:
3. Ինտերակտիվ երկխոսությունից հետո առաջացած անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականություն կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր):
4. Պարտականություն կրողը կարող է մերժել խելամիտ հարմարեցումների տրամադրումը, չառաջացնելով հաշմանդամության հիմքով խտրականություն, եթե հիմնավորում է, որ այն իրագործելի չէ (իրավական և (կամ) գործնական տեսանկյուններից), համապատասխան չէ (խելամիտ հարմարեցումը չի համապատասխանում նպատակին կամ անհրաժեշտ չէ), օգտագործված միջոցների (ժամանակի, արժեքի, տևողության և ազդեցության) առումով անհամաչափ է կամ առաջացնում է անհարկի բեռ:
5. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանում է Կառավարությունը: