Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-03-07-ից մինչև 2026-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2026-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Լիազոր մարմինը՝

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է Կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության քաղաքականությունը.

2) մշակում է համալիր ծրագրի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Կառավարության հաստատմանը, համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ինչպես նաև աջակցող ցանցի հետ.

3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման, այդ թվում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները.

3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացին.

4) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը.

5) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ մշակում և հաստատում է մեթոդական ուղեցույցներ (այդ թվում` զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով)՝ ըստ անհրաժեշտության.

5.1) հաստատում է կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու կամ վերանորոգելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով և հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման նվազագույն պահանջները: Եթե փոխհատուցման գումարը տրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներով, ապա սույն կետում նշված պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ ներառելով նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպությունները.

6) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների և հաստատությունների վերաբերյալ, պաշտոնական կայքէջում հրապարակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն.

7) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման կարգն ու պայմանները սահմանում են լիազոր մարմինը և զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները հաստատում են լիազոր մարմինը և զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով։

(10-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-384-Ն, 09.06.22 ՀՕ-262-Ն, խմբ․, լրաց․ 08․12․22 ՀՕ-534-Ն, փոփ., լրաց. 13.09.23 ՀՕ-275-Ն, լրաց. 22.12.23 ՀՕ-9-Ն, 13.02.26 ՀՕ-48-Ն)

(08․12․22 ՀՕ-534-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։