Հոդված 19. Համընդհանուր դիզայնի սկզբունքները
Հոդված 19. Համընդհանուր դիզայնի սկզբունքները
1. Համընդհանուր դիզայնի հիմնական սկզբունքներն են՝
1) հավասար կիրառելիությունը տարբեր կարողություններ ունեցող անձանց կողմից.
2) կիրառման ճկունությունը.
3) պարզությունը և ինտուիտիվ լինելը՝ անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման կարողությունից.
4) տեղեկատվության ընկալելիությունը՝ անկախ անձի լսողական և տեսողական ունակություններից.
5) սխալ կամ պատահական օգտագործման դեպքում առաջացող վտանգները կամ վնասակար հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով սխալների նկատմամբ հանդուրժողականությունը (դիմացկունությունը).
6) նվազագույն ֆիզիկական ջանքի կիրառմամբ օգտագործումը.
7) օգտագործման համար համապատասխան չափսի և տարածության առկայությունը՝ անկախ օգտագործողի մարմնի չափսերից, կեցվածքից և շարժունակությունից: