Հոդված 280.1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը
Հոդված 280.1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը
1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:
(280.1-ին հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-90-Ն)