Անցնել բովանդակությանը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 350. Կաշառքի կամ առևտրային կաշառքի պրովոկացիան

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 350. Կաշառքի կամ առևտրային կաշառքի պրովոկացիան

Կաշառքի կամ առևտրային կաշառքի պրովոկացիան՝ հանցագործության արհեստական ապացույցներ ստեղծելու կամ շանտաժի նպատակով պաշտոնատար անձին կամ առևտրային կամ այլ կազմակերպություններում կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթներ իրականացնող անձին, առանց նրա համաձայնության դրամ, արժեթղթեր, այլ գույք տալու կամ գույքային բնույթի ծառայություններ մատուցելու փորձը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

(հոդվածը 24.03.21 ՀՕ-151-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։