ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 841-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,764,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային արևային կայանի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված N 14092021/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքացի Սարիբեկ Թաթոսյանի տան համար ֆոտովոլտային արևային կայանի կառուցում՝ 1,764,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
12.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 841-Ա որոշման
«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Սարիբեկ Թաթոսյանի տան համար այլընտրանքային էներգիայի աղբյուրի ստեղծում,
սոցիալական պայմանների բարելավում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով
արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող
կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):
4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Տեր-Սիմոնյան 2-րդ նրբանցք, տուն 7, բնագավառը՝
սոցիալական:
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,764,100 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Սարիբեկ Թաթոսյանի սոցիալապես անապահով ընտանիքը, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ,
Տեր-Սիմոնյան փող, 2-րդ նրբանցք, տուն 7:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը 4.62 Կվատ հզորությամբ ֆոտովոլտային արևային կայանի կառուցում - 1,764,100 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը:
10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող
գինը 4.62 Կվատ հզորությամբ ֆոտովոլտային արևային կայանի կառուցում - 1,764,100 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների
հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
12.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ