Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա այդպիսի առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին։»․
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով․ «Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող առևտրային բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Կենտրոնական բանկը։»․
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրամը ձևավորվում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) օտարերկրյա պետություններից,
2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,
3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,
4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,
6) անանուն անձանցից։»: