Հոդված 52. ․ Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝
Հոդված 52․ Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝
1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․
2) 2-րդ մասի 3-րդ կետի առաջին նախադասությունից հանել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ» բառերը․
3) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու» բառերով․
4) 4-րդ մասի առաջին պարբերության «Տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերով։