Հոդված 63. ․ Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝
Հոդված 63․ Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված նվիրատվություններից։․
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ նվիրատվություն կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 800 000-ապատիկի չափով գումար։»․
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամ նվիրատվություն կատարել առավելագույնը նվազագույն աշխատավարձի 5 000-ապատիկի չափով գումար։»․
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակների համար նախընտրական հիմնադրամից իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը չգերազանցող գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ։»։