Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-12-27։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2023-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է նախընտրական հիմնադրամներ կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևանմուշը և հայտարարագիրը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը։

3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված՝ քարոզչության կողմերի կողմից ներկայացվող հայտարարագրերի ձևանմուշը և հայտարարագրերը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը։

4. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսվող՝ 40.3-րդ և 40.4-րդ հոդվածներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը և ձևաչափը հաստատելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն համատեղ որոշման մեջ։

(5-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-446-Ն)

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. մայիսի 27

Երևան

ՀՕ-208-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։