Հոդված 28. սոցիալական օգնության տեսակները
Հոդված 28. սոցիալական օգնության տեսակները
պետությունը երաշխավորում է հաշմանդամների սոցիալական օգնությունը, որը կարող է իրականացվել դրամական վճարումների (կենսաթոշակներ, նպաստներ, միանվագ վճարումներ) ձևով, տեխնիկական և այլ միջոցների ապահովմամբ (ներառյալ, թիկնասայլակներ, պրոթեզաօրթոպեդիկ սարքեր, հատուկ տառատեսակներով տպագիր արտադրանք, ձայնի ուժեղացուցիչ սարքավորումներ և ազդանշանային համակարգեր), ինչպես նաև հաշմանդամների կենցաղային սպասարկման և բժշկական, մասնագիտական սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրմամբ:
Հաշմանդամների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում են միջոցներ հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության, «Խոսող գրքերի» ձայնագրության, ինչպես նաև ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցման համար:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 03.05.05 ՀՕ-92-Ն)