Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-12-28-ից մինչև 2002-12-18։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հաշմանդամների իրավավիճակի հիմունքները

գործել է մինչև 2002-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հաշմանդամների իրավավիճակի հիմունքները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1975 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում, սույն օրենքում և օրենսդրական այլ ակտերում:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական զարգացման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների և ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական և սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների և հնարավորությունների ապահովումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։