Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-01-ից մինչև 2005-01-14։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2005-01-14Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հաշմանդամ՝ անձ, որը մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք է զգում.

կենսագործունեության սահմանափակումներ՝ անձի ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ (ներառյալ՝ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը).

վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ պարագաներ՝ կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) համար նախատեսված հատուկ սարքեր և տեխնիկական միջոցներ (սայլակներ, քայլակներ, լսողական ապարատներ, օրթեզներ, պրոթեզներ, հենակներ, ձեռնափայտեր և այլն).

բժշկասոցիալական փորձաքննություն՝ հիվանդության, խեղման կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանումը, ինչպես նաև հաշմանդամի վերականգնման և սոցիալական պաշտպանության տեսակների որոշումը.

կենսագործունեության միջավայրի մատչելիության ապահովում՝ հաշմանդամների կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու նպատակով և նրանց կարիքները հաշվի առնելով՝ բնակելի և հասարակական շենքերի, փողոցների, բժշկական, արտադրական, ուսումնական, մշակութային, մարզական և այլ շինությունների նախագծումը, կառուցումը և վերակառուցումը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի միջոցների հարմարեցումը.

հաշմանդամների սոցիալական պաշտպանություն՝ տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:

(1-ին հոդվածը խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։