Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-01-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հոդված 16. Հաշմանդամների՝ տեղեկություններ ստանալու ազատության ապահովումը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հաշմանդամների՝ տեղեկություններ ստանալու ազատության ապահովումը

(վերնագիրը խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Պետությունն ապահովում է հաշմանդամների տեղեկություններ ստանալու ազատությունը։Պետության կողմից շարժուձևերի լեզուն ընդունվում է որպես անձնական շփման, ուսման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց:

Տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար երաշխավորվում է բրայլի համակարգով կատարվող ուսուցման ապահովումը, լսողական միջոցների և խոշոր տառատեսակների մատչելիությունը ներառյալ` ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումը:

Մտավոր թերություններ ունեցող անձանց համար կազմակերպվում է լեզվի մատչելի ըմբռնման ուսուցման համակարգ:

Խոսակցական խանգարումներով անձանց տրամադրվում են հաղորդակցման տեխնիկական միջոցներ:

Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները սեփական միջոցների հաշվին և կանոնադրական խնդիրների շրջանակներում կարող են տրամադրել նաև անձնական շփման և հաղորդակցման այլ միջոցներ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած հեռուստառադիոընկերությունները օրենքով սահմանված եթերաժամանակով ապահովում են մանկական և լրատվական հեռուստահաղորդումների սուրդոթարգմանությամբ հեռարձակումը։

(16-րդ հոդվածը լրաց., խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն, լրաց. 03.05.05 ՀՕ-92-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։