Հոդված 35. Հաշմանդամների սոցիալական սպասարկումը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում
Հոդված 35. Հաշմանդամների սոցիալական սպասարկումը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում
Հաշմանդամների սոցիալական սպասարկման ծառայությունները իրականացվում են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ տնային պայմաններում: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող հաշմանդամներն օգտվում են սույն օրենքով և այլ օրենքներով հաշմանդամների համար նախատեսված իրավունքներից և արտոնություններից: Տնային պայմաններում հաշմանդամին տրամադրվում են կենցաղային և առաջնային բժշկական օգնություն, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն:
Հաշմանդամների` տնային պայմաններում սոցիալական սպասարկման և խնամքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(35-րդ հոդվածը խմբ. 03.05.05 ՀՕ-92-Ն)