Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-11-15-ից մինչև 2000-12-28։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հոդված 13. Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակությունը

գործել է մինչև 2000-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 13. Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակությունը

Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության և անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:

Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ:

Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության անհնարինության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն և արտոնություններ: Նման հաշմանդամ երեխաների խնամքի ժամկետը խնամողի համար հաշվվում է որպես աշխատանքային ստաժ:

Համապատասխան կրթօջախները և նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(13-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-10)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։