Հոդված 1
Հոդված 1.
Ընդունել ի գիտություն, որ`
1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի համախմբված բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով`
234,672,7 մլն դրամ,
բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 291,290.7 մլն դրամ,
գ) դեֆիցիտը` 56,618.0 մլն դրամ.
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1999 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող մուտքերը) գծով` 37,321.7 մլն դրամ,
բ) ծախսերի գծով` 37,321.7 մլն դրամ.
3. Հայաստանի Հանրապետության համայնքների 1999 թվականի բյուջեները կկազմեն`
ա) եկամուտների (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով` 20,032.0 մլն դրամ,
բ) ծախսերի գծով` 20,032.0 մլն դրամ: