Հոդված 10. Հաշմանդամների վերականգնման անհատական ծրագիրը
Հոդված 10. Հաշմանդամների վերականգնման անհատական ծրագիրը
Հաշմանդամների բժշկական, բժշկամասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, որը մշակվում և հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննության հիման վրա` բժշկաաշխատանքային փորձաքննության մասնագիտացված պետական ծառայության մարմինների կողմից, հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնման անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ:
Վերականգնման անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության ձևերը, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները, որոնց տրամադրման ու ֆինանսավորման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վերականգնման անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից:
(10-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-91)