Հոդված 5.1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 5.1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) ապահովում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.
բ) պետական բյուջեի կազմում Ազգային ժողով է ներկայացնում հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Տարեկան ծրագիր).
գ) գ) հաստատում է հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը և դրա իրականացման կարգը.
դ) սահմանում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու և վերականգնման անհատական ծրագրերը կազմելու, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության կարգերը.
ե) սահմանում է բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները.
զ) սահմանում է սոցիալական ծառայությունների, վերականգնման տեխնիկական միջոցների պետական ստանդարտները, ինչպես նաև հաշմանդամների համար կենսագործունեության միջավայրի մատչելիությունն ապահովող նորմերը և կանոնները.
է) աջակցում է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին.
ը) սահմանում է հաշմանդամների առանձին խմբերին օրենքով նախատեսված նպաստների և արտոնությունների տրամադրման կարգերը.
թ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
(5.1-ին հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն, խմբ. 03.05.05 ՀՕ-92-Ն)