Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-18-ից մինչև 2006-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ II · Հաշմանդամության կանխարգելումը եվ հաշմանդամների վերականգնումը

Հոդված 10. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը

գործել է մինչև 2006-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը

Հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների վերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակած վերականգնողական անհատական ծրագրով: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ։ Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձևից և ծավալից, ինչպես նաև ամբողջ ծրագրի իրականացումից:

Վերականգնողական անհատական ծրագիրը համապատասխան մարմինների կողմից ենթակա է պարտադիր կատարման:

Վերականգնողական անհատական ծրագիրը իրագործվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով:

Վերականգնողական անհատական ծրագրի իրագործումը համակարգում է լիազորված մարմինը:

(10-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-91, խմբ., լրաց., փոփ. 05.11.02 ՀՕ-457-Ն, խմբ. 03.05.05 ՀՕ-92-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։