Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն օրենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված դրույթները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2. Oրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավված կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողին 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար տրվում է առանց հաշվի առնելու Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի առաջին կիսամյակի կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրման վճարման ժամկետը։
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. հունիսի 2
Երևան
ՀՕ-217-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: