Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 157.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 157.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 157.2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը
1․ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը՝
առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:
2․Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»: