Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 1999 թվականի N 713

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ի. փոփոխումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման` սահմանել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և դրանց համակարգերի հիմնարկների կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածում`

«12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 10 1» տողում «10» թիվը փոխարինել «14» թվով.

«22. ՀՀ կրոնի գործերի պետական խորհուրդ 8 2» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 18 2»:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքները սահմանված կարգով ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թվականի

նոյեմբերի 22-ի N 713 որոշման

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների եվ դրանց համակարգերի հիմնարկների կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը

Նախարարության, գերատեսչության, հիմնարկի անվանումը Կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումներ 75

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 49

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 7

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 7

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 21

ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության կենտրոններ 142

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 24

ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն 24

ՀՀ ֆինանսների նախարարություն համակարգ 30

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 58

ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններ, տարածաշրջանային մաքսատներ և մաքսակետեր 150

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 42

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տարածքային ստորաբաժանումներ 125

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 10

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային ստորաբաժանումներ 20

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն 18

ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային մարմիններ 5

ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդային կենտրոն 5

Ընդամենը` 812

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։