ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1999 թվականի N 756
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացման միջոցառումների մասին» N 663 որոշման հավելվածներում ընդգրկված ընկերությունների լուծարման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
Հաստատել նշված որոշման հավելվածներում ընդգրկված ընկերությունների լուծարման աշխատանքների ժամանակացույցը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Սարգսյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
դեկտեմբերի 13-ի N 756 որոշմամբ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի N 663 որոշման հավելվածներում ընդգրկված ընկերությունների լուծարման աշխատանքների
NN
ը/կ Նախարարության անվանումը Լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների (օբյեկտների) թիվը Լուծարված կամ սնանկացման ներկայացված ընկերությունների (օբյեկտների) թիվը` ըստ եռամսյակների
2000 թ.
ապրիլի 1 2000 թ.
հուլիսի 1 2000 թ.
հոկտեմբերի 1 2000 թ.
դեկտեմբերի 1
1. ՀՀ սեփականաշնորհման նախարարություն 67 8 16 20 23
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 18 - 2 5 11
3. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 12 - 1 4 7
4. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 12 - 2 4 6
5. ՀՀ բնապահպանության նախարարություն 11 - 4 4 3
6. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 18 - 5 5 8
Ընդամենը 138 8 30 42 58