Հոդված 18. Սպառողների իրավունքների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը
Հոդված 18. Սպառողների իրավունքների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը
1. Սպառողների՝ սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ արբիտրաժային կարգով, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
2. Եթե կրեդիտավորման պայմանագրի առնչությամբ կրեդիտավորողի և սպառողի միջև կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա կրեդիտավորողը պարտավոր է սպառողի համար բացահայտել կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն:
3. Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության նվազագույն պահանջներ և (կամ) օրինակելի ձև:
4. Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորելու արբիտրաժային համաձայնության կնքմամբ: