Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Ավանդատուների իրավունքների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ավանդատուների իրավունքների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը

1. Ավանդատուների՝ սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ արբիտրաժային կարգով, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

2. Եթե ավանդային պայմանագրի առնչությամբ բանկի և ավանդատուի միջև կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա բանկը պարտավոր է ավանդատուի համար բացահայտել կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն:

3. Ավանդատուների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության նվազագույն պահանջներ և (կամ) օրինակելի ձև:

Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորելու արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։