Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 62.1-ին հոդվածով․
«Հոդված 62.1. Իրական շահառուները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ հանդիսացող ներդրումային ֆոնդերի, կառավարչի և օտարերկրյա կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության իրական շահառուների բացահայտման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերությունների վերաբերյալ համապատասխան դրույթները:»։