Հոդված 10. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 10. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ իրական շահառուների վերաբերյալ արդեն գրառված տեղեկությունների փոփոխություններ և համապատասխան պետական գրանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին՝ ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»։